Հոկտեմբերի 4

Բլոգում պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:

Հնում մարդիկ գրում էին մագաղաթի վրա։

2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:

Մագաղաթը պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:

Գրքերն անվանում էին ձեռագրեր, որովհետև գրում էին ձեռքով։
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:

Որովհետև այնտեղ էին պահվում հազարավոր ձեռագիր մատյաններ։

5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:

Այն մարդկանց, ովքեր ձեռագրերն արտագրում էին, անվանում էին գրիչներ։
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:

Այն մարդկանց, ովքեր նկարազարդում էին մատյանները, անվանում էին ծաղկողներ։
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Մատենադարանը Մեսրոպ Մաշտոցի անունով է, որովհետև նա է ստեղծել հայոց տառերը։


Posted 4 Հոկտեմբերի, 2021 by blogpoghosyandavitmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*