Նոյեմբերի 28

Էրեբունի արգելոց թանգարան

Մենք հետաքրքիր ճամփորդություն ունեցանք դեպի էրեբունի արգելոց թանգարան։Այնտեղ առաջին բանը, որը ինձ զարմացրեց, դա քարերով ջրագիծն էր,որն ունի 72 կմ երկարություն և,որը  պատրաստել են 3000տարի առաջ։ Հետո մեզ ցույց տվեցին կճուճները և ասացին, որ դրանց մեջ լցրել են մարդու մոխիրը. առաջ, երբ մարդ էր մահանում նրան վառում էին և մոխիրը լցնում կճուճի մեջ։ Մեզ ցույց տվեցին կարասները, որոնց մեջ լցրել են գինին։Եվ վերջում մեզ ցույց տվեցին այն տեղը, որտեղ ապրել են թագավորը և նրա զինվորները։ Ինձ շատ հետաքրքրեցին այս պատմությունները։


Մայիսի 23

Մի հետաքրքիր օր

Ուրբաթ օրը ես իմ ընկերների հետ գնացել էի Աստվածընկալ վանքի ձոր՝ տոնելու Համբարձման տոնը։ Մենք Համբարձման տոնին վիճակ հանեցինք, երգեցինք տոնին նվիրված երգեր , խաղացինք աղջիկ փախցնոցի, վազոցի-բռնոցի և ճաշեցինք։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և վերադարձանք դպրոց։  Նկարվեցինք Արայի լեռան մոտ։ Այնտեղի բնությունն այնքան վառ գույներ ուներ, որ մարդու աչք էր ծակում։ Ես շատ կուզենայի, որ այդ օրը կրկնվեր։

Մայիսի 5

Ագարակում

Այսօր ես իմ դասարանցիների հետ այցելել եմ մեր դպրոցի ագարակ մեղուների մասին տեղեկություններ իմանալու։Այնտեղ մենք հագանք այնպիսի շորեր,որ մեղուները մեզ չխայթեն և խմբերով մոտեցանք և տեսանք մեղուների թագուհուն իմացանք,որ թագուհին իր բնից ոչ մի տեղ չի գնում։Ես իմացա,որ մեղուներին շատ է դուր  գալիս ծուխը։ Ընկեր Արմինեն մեղվին պահեց նույնիսկ իր ձեռքի ափում:Ինձ շատ դուր եկավ մեղուները։

Ապրիլի 14

Փոքրիկ Իշխանը

Այսօր ես իմ դասարանցիների հետ այցելել եմ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Այնտեղ մենք դիտեցինք Փոքրիկ իշխանը ներկայացումը։ Ես կարդում եմ Փոքրիկ իշխանը գիրքը և մի փոքր այլ ձև էի պատկերացնում հերոսներին։ Ինձ թվում է, որ  գրքի Փոքրիկ Իշխանն ավելի գեղեցիկ է։ Շատ հետաքրքիր էին խաղում բուրգերի դերը։ Ինձ թվում է այդ բոլոր դերասանները մարմնամարզությամբ են զբաղվում, որովհետև շատ ճկուն էին։ Այս ներկայացման մեջ խաղաց իմ ամենասիրած դերասանը։Ինձ դուր եկավ ներկայացումը։

Մարտի 8

Այսօր մենք այցելել ենք Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։Թատրոնում դիտել ենք պոչատ աղվեսը։Ինձ շատ դուր եկավ հերոսներից աղվեսը։Ես շատ հավանեցի։ Ես շատ եմ ուզում,որ նորից դիտեմ այդ ներկայացումը։ Ներկայացման մեջ կար ագռավ, որը գրքում չկա։ Դա էլ էր հետաքրքիր։

Դեկտեմբերի 17

Փոքրիկ փերիի ամանորյա արկածները

Այսօր ես իմ դասարանի հետ այցելել եմ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի տուն։ Այնտեղ մենք դիտել ենք “Փոքրիկ փերիի ամանորյա արկածները”։ Ինչպես միշտ, բարին հաղթեց չարին։ Ինձ ամենաշատը դուր եկավ հենց փերին և մի քիչ բժիշկ Այբոլիտը։ Ներկայացման վերջում հերոսները դիմավորեցին Ձմեռ պապիկին։