Մայիսի 17

Ուղտասար

Ուղտասար լեռան բարձրությունը 3300մ է։Մարդկանց կեսը այն անվանում է Ուղտատեղի, քանի որ  այնտեղ ուղտատեղի է եղել,և իսկապես դա վկայում է1968թ հայտնաբերված հնավայրը։Կեսը անվանում են ուղտասար ,քանի որ սարը ուղտի է նման։ Լեռը գտնվում է Սյունիքի մարզում։Հնավայրում հայտնաբերել են ավելի քան 2000 Ժայռապատկերներ որոնք ցրված են ստորոտներում,գետերի և լճերի մոտ։Պարզել են, որ ժայռապատկերները պատկանում են պալեոլիթյան ժամանակաշրջանին (մ․թ․ա․12000)

Ապրիլի 19

Արաքս գետ

Արաքսը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերց մեկն է։Ունի 1072կմ երկարություն։Արաքսը հայոց մայր գետն է։Հայաստանի գետերի մեծ մասը պատկանում է Արաքսի ավազանին։Արաքսը հոսում է Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի տարածքներով։Գետի խորությունը 3-4,5մ է։ Այն արագահոս գետ է։Եվ տարվա գրեթե բոլոր ամիսներին պղտոր է լինում։Մասնագետների հաշվարկներով Արաքսը ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ։

Փետրվարի 27

Մատենադարանում

Բարև ձեզ, մենք ուրբաթ օրը փետրվարի 25-ին գնացել էնք ճամփորդության <<Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան>>։ Մատենադարանը հիմնադրվել է 1939թ, բայց հիմա որտեղ, որ գտնվում է մատենադարանը այդ վայր է տեղափոխվել 1957թ։ Ովքեր եղել են մատենադարանում հույս ունեմ նկատել են,որ երբ մտնում ենք մատենադարան դեղին գույնով գրված է աթեէ այնսինքն 1957։Երբ դեռ թվերը չեն եղել, մարդիկ հաշվում էին օրինակ Ա-ն 1 բ-2 և այսպես շարունակ։Մատենադարանը Մեսրոպ Մաշտոցի անունով է դարձել 1962թ։Եկեղեցում եղել են տարբեր քարեր որոնց վրա ինչ որ բաներ են փորագրված եղել։Բայց մի քար է եղել որի վրա Մարկ Գրիգորյանը գրել է անեծք և պատերազմից հետո բոլոր քարերը վնասվել են բացի դրանից։Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է մեր այբուբենի 36 տառը 405թվականին։Մատենադարանում մեզ ասացին որդան կարմիրի մասին պարզվում է,որ 20.000 որդան կարմիրից կարողանում են ստանալ ընդամենը քսան գրամ ներկ նրանք ապրում են աղի հողերում դուրս են գալիս գարնանը բազմանալու համար։Մատենադարանում ամենաշատը սրանք ինձ դուր եկան,ամենամեծ ու ամենափոքր գրքերը։Երբ արաբները հարձակվել են Հայաստանի վրա և գողացել գիրքը Հայ կանայք վճարելով 4000արծաթ հետ են բերել գիրքը, գիրքը կշռում է 28կգ։Իսկ փոքր գիրքը տեղավորվում է լուցկու ամանի մեջ, բայց այն է ինձ զարմացնում,որ այդ գիրքը գրվել է 166թ մարտից մինչև168թ հոկտեմբեր։Այսօր այսքանը։

Փետրվարի 21

Բագրատունիների արքայատոհմը

Բագրատունյաց արքայատոհմի ժամանակ Հայաստանը շատ հզոր է եղել։

Բագրատունիների օրոք Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել խոշոր քաղաքներից մեկը։7-րդն դարի կեսին Արաբական ցեղերը միավորվել են և դարձել  Արաբական խալիֆայություն։Արաբական խալիֆայությունը շատ շուտ հասել է մեծ նվաճումների և որոշ ժամանակ անց Հայաստանը ենթարկվել է արաբական խպալիֆայությանը։Հետո Հայաստանը պայքարել է որպեսզսի ազատվի տիրապետություններից դա տևել է մեկուկես հարյուրամյակ և վերջապես Հայաստանը հասել է իր նպատակին։Աշոտ Բագրատունին իր իրավունքները օգտագործելով հարկերը ավելի է քչացրել։ 855թ. Արաբական խալիֆայությունը թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և Հայաստանը դարձել է անկախ ;Մենք ունեցել ենք 40 հազար զինվոր։Աշոտ Բագրատունին 855-890թվականները դարձել է թագավոր և Բագրատունյաց արքայաատոհմի հիմնադիրը։Աշոտ Բագրատունուն հաջորդել է իր որդին Սմբատ Ան Սմբատ Ա-ի ժամանակ եղել է պատերազմ, որի արդյունքում Սմատ Ա-ի զորքերը պարտվել են։

 

 

Փետրվարի 13

Տիգրան Մեծ

95ից-55թվակաների մեծ Հայքի արքան է դարձել Տիգրան Մեծը։

Տիգրան Մեծը հաղթելով Պարթևական պետությանը դառնում է Ասիայի հզորագույն պետության ղեկավար։ Տիգրան մեծի օրոք Մեծ Հայքը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Տիգրան մեծը Հայաստանը դարձրել է ծովից ծով Միջերկրական ծովից մինչև Կասպից ծովը։Տիգրան Մեծի թշնամիներն են եղել պարթևվները և հռոմեացիները։ Տիգրան մեծը հանձնել է Արտաշատը։Տիգրան Մեծը վերամիավորել է այն երեք պետությունները որոնք չի կարողացել վերամիավորել նրա հաայրը դրանք են Ծոփքը Կոմագենեն և Փոքր Հայքը։Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան մեծը ունեցել շատ հզոր բանակ և Տիգրան մեծի օրոք Հայաստանի տարածքը դարձել է 3.000.000կմ տարածք։Տիգրան մեծը Արևմտյան տիգրիսի ափին հիմնադրել է նոր մայրաքաղաք որի անունը դրել է Տիգրանակերտ։Տիգրան մեծը մահացել է մ․թ․ա․55թվականին գահը թողնելով որդուն Արտավազդին

Փետրվարի 13

Արտաշեսյան արքայատոհմ

Արտաշես արքայատոհմի հիմնադիրը եղել է Արտաշես Ա-ն, որը արամերեն այսինքն հին հայերեն նշանակում է Արտաշես արքա։
Արտաշես արքան վերամիավորել է Մեծ Հայքի բոլոր պետությունները բացի Փոքր Հայքից, Կոմագեննեյից և Ծոփքից։ Արտաշես արքան  ստեղծել է նոր մայրաքաղաք, որի անունը դրել է Արտաշատ։ Արտաշատում կառուցել է Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է նրա նախնիների արձանները։Եվ բացի արտաշատից հիմնադրել է էլի հինգ քաղաք որոնց անուներն են Արշատ ,Արտաշիսյան և ի պատիվ հոր Զարեհի Զարիհավան ու Զարիշտա։

 

Նոյեմբերի 28

Էրեբունի արգելոց թանգարան

Մենք հետաքրքիր ճամփորդություն ունեցանք դեպի էրեբունի արգելոց թանգարան։Այնտեղ առաջին բանը, որը ինձ զարմացրեց, դա քարերով ջրագիծն էր,որն ունի 72 կմ երկարություն և,որը  պատրաստել են 3000տարի առաջ։ Հետո մեզ ցույց տվեցին կճուճները և ասացին, որ դրանց մեջ լցրել են մարդու մոխիրը. առաջ, երբ մարդ էր մահանում նրան վառում էին և մոխիրը լցնում կճուճի մեջ։ Մեզ ցույց տվեցին կարասները, որոնց մեջ լցրել են գինին։Եվ վերջում մեզ ցույց տվեցին այն տեղը, որտեղ ապրել են թագավորը և նրա զինվորները։ Ինձ շատ հետաքրքրեցին այս պատմությունները։


Նոյեմբերի 22

Էրեբունի արգելոց թանգարան

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ։ Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։