Հունիսի 4

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

 

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
   
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար:

 

 

Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ նախշերի օգնությամբ
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Օրվա մեծ մասն ընձուխտն  անցկացնում է կանգնած

 

  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

 

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա․․․հագեցնում է իր ծարավը։

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,․․․․․նա իրենց ձագն է թե ոչ։

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

 

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

 

 

 

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ -գնաց։

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
  2. Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի

 

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

6-վեց

11-տասնմեկ

50-հիսուն

55-հիսունհինգ

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

Յուրահատուկ-աննման, հատուկ

Վեճեր-կռիվներ

Նվազել-պակասել

 

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
մարդ Ընձուղտ փոքրիկ
ձայն մանկապարտեզ անխնա
բույս   հյութեղ
ջուր    
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

գեղեցիկ․․․․ այգի

․․բարի․․․ կենդանի

․մեծ․․ ընձուղտ

․խելացի․․ մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։
  2. Զվարճալի-տխուր
  3. Սուր-բութ
  4. Ամուր-թույլ
  5. Երկար-կարճ
  6. Անխնա-խնամքով

 

  1. Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

 

  1. Կրակի հետ խաղալ-վտանգավոր բանով զբաղվել

 

  1. Ձեռք քաշել-հրաժարվել

 

  1. <<Կրակն ընկնել>>

 

  1. <<Ոսկի ձեռքեր ունենալ>>

 

 


Posted 4 Հունիսի, 2022 by blogpoghosyandavitmskh in category Մայրենիի ստուգատես

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*