Մայիսի 27

Մայիսի 25

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը ագարակն է չնայած, որ էլ չեմ գնում ագարակ։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Գագիկ մանուկյանը ,Մարկ խաչատրյանը,

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Սովորող սովորեցնող։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Բարոն Մյունհաուզենի արկածները,Շառլ Պերո Հեքիաթներ,Ալիսը հրաշքների աշխարհում և էլի մի քանի գիրք։

 

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ես իմ անուշ Հայաստանին։

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Մաթեմաթիկան, քանի որ իմ ընտրած մասնագիտությունը ծրագրավորումն է որը կապ ունի մաթեմաթիկայի հետ և նաև ես շատ եմ սիրում մաթեմաթիկան։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Անգլերենին

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Ես անհաջող մեկ կամ երկու նյութ ունեմ

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ես մասսնակցել եմ շատ ճամփորդությունների որոնցից ամենահետաքրքիրը իմ կարծիքով դեպի Մատենադարան  ճամփորդությունն է։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ ամենասիրած օրը դա այն օրն էր, որ շախմատի մրցում եղավ դպրոցում և ես գրավեցի առաջին տեղ։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

ես չսիրած օր չեմ ունեցել։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

ճամփորդություն դեպի մատենադարան, Քանի որ շատ բաներ իմացանք։։Հղումը չեմ կարողանում կցել։

 

 

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Անեհետաքրքիր նյութեր կան մի քանի առաջադրանք։

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Լավ Ռուսերեն կսովորեմ

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Գիտելիք ստանալու համար։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Եղել է, որ նեղացած լինես դասարանցիներից,ինչու՞

Մայիսի 26

Իմ բլոգը

Մայիսի 24

Իմ բլոգը

  • Ներկայացրու բլոգդ
  • Եա Դավիթ Պողոսյանն եմ, արդեն տեղափոխվում եմ հինգերորդ դասարան Բլոգս բացվել է 2020թվականի մայիսին,բլոգավարությունը սկսել եմ մայիսի 4-ին։
  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա: Մայիսի 4-ին<< Եկեք ծանոթանանք>>
  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու:
  • Արդյոք բլոգդ համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ինչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։Ոչ չի համապատասխանում 1)ես 4-2դասարան եմ բայց նշված է, որ ես 3-2 դասարան եմ:2)Միայն նշված է անունս աազգանունս չկա։3)Իմ դասընկերների բլոգների հասցեները չունեմ։
  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:
  • Աննա Դանիելյանի բլոգը, քանի որ նա շատ է ճամփորդում և ունի շատ պատումներ ճամփորդության մասին։
  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ինձ Դուր է գալիս իմբլոգը, փոփոխություն եերևի չեի ոանի։

Մայիսի 20

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ
Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
3
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
4
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։
Առաջին ավարտ
Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
5
– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։
Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
6
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։
Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

4)Վերջաբան

Գնաց գնաց ու հանկարծ հանդիպեց մի մեղվաբուծի, որի դիմաց մի մեղու էր սատկած ընկած։

Զինվորը սկսեց թմբկահարել  մեղվաբուծը հոգնեց և ասաց հերիք է։Թմբկահարը շարունակեց նվագել, երբ հանկարծ հայտնվեց այն պառավը որը կախարդել էր թմբուկը։

և պարզվեց,որ մեղվաբուծը նրա տղան է։և ոչ թե նա էր սատկացրել մեղվին այլ մեղուն կծել ու սատկել էր։Պառավը հանեց կախարդանք և զինվոր շարունակեց ճչանապարհը և հանկարծ հանդիպաց այն նույն երեք ավազակներին սկսեց նվագել սակայն արդյունք չունեցավ և ավազակները ձեռքից վերցրեցին թմբուկը։Եվ նա սկսեց տխուր -տխուր

շարունակել ճանապարհը։

 

Մայիսի 17

Էքզյուպերի ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր)

գաղտնիք,վերջը,համարձակ,ջարդելով

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր)

ա/հանգիստ չունեցող+
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր —անվտանգ
բ/չարություն —բարություն
գ/թույլ  —ուժեղ
դ/ տգեղ —սիրուն

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (1միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր+
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ
(1 միավոր)

ա/ծաղիկ  —ծաղիկներ
բ/իշխան  —իշխաններ
գ/քամի  —քամիներ
դ/փուշ  —փշեր

6.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը/ գործողություն ցույց տվող բառեր/  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր) 1)— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել )կուտի

2)Նրանք ամեն կերպ (փորձել)փորձում են համարձակ երևալ:

3)Փոքրիկ իշխանը (նայել)նայեց ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

4)Այդ խոսքերից մի քիչ (ամաչել)ամաչեցի:

 

7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (1 միավոր)Պատմողական-Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:

Հարցական— Բա փշերն ինչի՞ համար են:

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր)— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:+
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)

-Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր)

Նրանք փորձում են համարձակ երևալ։

12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)

Որովհետև շարժիչի մեջ  հեղույսը էր լռվել։

 

Մայիսի 6

Թեստային աշխատանք

imagesՊատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել ) այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. տնoրենի
  3. երգել
  4. վերադարձա
  5. առաաջին
  6. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին+
դ/ սառնասրտորեն

  1. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը / գործողություն ցույց տվող բառերը/ անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին և ներկիր կարմիր:
  2. Տանում էր
  3. թողեց
  4. հայտարարեցի
  5. արտասվում եմ

4.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու

5.Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:

նրա մորը

6. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:

երբ, որ մայրը առտասվեց ու հեռացավ բեմից
7. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն+
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

8.Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել+

դ/ ձանձրույթից հորանջում էր

9. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Որ նա կկարողանա ծիծաղը առաջ բերել

10. 7-10 նախադասությամբ գրիր շարադրություն «Առաջին անգամ» վերնագրով: Պատմիր որևէ դեպք քո կյանքից, երբ ինչ-որ բան արել ես առաջին անգամ՝ օրինակ՝ օրիգամի պատրաստել, դահուկ վարել, թատրոն գնացել և այլն, կամ կարող է առաջին անգամ վատ բան ես արել՝ թեկուզ չուզելով, մի խոսքով՝ ցանկացած բան՝ լավ, թե վատ, որ արել ես առաջին անգամ: Այս 11-րդ առաջադրանքը առանձին տեղադրիր բլոգում:

Առաջին անգամ

Առաջին անգամ, երբ ես դահուկ վարեցի ես շատ էի ընկնում։

Մեծ հաջողությամբ ես իմ ոչմի բանը չեմ կոտրել։

Ես իմ ուսուցչի ոքւ դասընկերների հետ էի և անընդհատ ընկնում ու ժպտում էի։

 

 

Մայիսի 3

Ռոդարի. Երիտասարդ խեցգետինը

Իտալացի մանկավարժ-մանկագիր Ջ. Ռոդարիին սիրում են մեծերը, որոնք փոքրի նման են մտածում, և փոքրերը, որոնք մեծավարի են մտածում: Կարելի է հարյուր անգամ կարդալ և սեփական միտքդ ու երևակայությունդ փորփրել, ամեն անգամ նոր բան գտնել-հայտնագործել:

***

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով: 

երիտասարդ խեցգետին-նա հասնում է իր նպատակին

ծեր խեցգետին-խելացի

հայր-բարկացկոտ

մայր-համեստ

կանայք-բամբասկոտ

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

եթե դու քեզ մի փոքր ստիպես ապա կհասնես նպատակիտ։

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Խեցգետնի վերադարձը

Խեցհգետինը ամեն օր մտածում էր թե արդյոք ճիշտ է ծերուկի խորհուրդը։

Նա մտածում էր և մի պահ դադար տվեց, և նայեց շուրջ բոլորը։

Տարբեր կենդանիներ կային ու ամեն մեկը իր քայլելու ձև ուներ։

Եվ հանկարծ նորից ծերուկը եկավ և ասաց․

— Ինչ  բնությունը  տվել է այն օգտագործիր։

Ասաց ու գնաց։Երիտասարդ խեցգետինը նորից մտածեց ծերուկի ասածների շուրջ, մե եկավ այն եզրակացյան, որ իրոք ծերուկը ճիշտ է։Եվ վերջապես վերադարձավ տուն։

 

Մայիսի 1

Ինչու՞ է կենդանիներին պոչ պետք

Ես հավանեցի <<Ինչու՞ է կենդանիներին պոչ պետք>>։Սա ինձ դուր եկավ, քանի որ առանց պոչի կենդանիները իրոք չեն կարողանա շատ բաներ անել։ Շանը պոչ պետք է, քանի որ նա պոչով կարող է ասել ուրախ է, թե տխուր։Կապիկը պոչն օգտագործում է պտուղներ քաղելու համար, նա պոչով կապվում է մի ուրիշ ճյուղից և քաղում։Գայլերին և աղվեսներին պետք է ցրտից պաշտպանվելու համար, ձմռանը նրանք ծակ են փորում և խխունջի պես կուչ գալիս,և նաև նրանց պետք է վազելու համար։ Սկյուռը նույն ձև է օգտագործում, բայց թռնելու համար։

Ապրիլի 28

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

աշխարhի

մարդիկ

անարդար

թագավորները

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

 

 

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:+

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:+

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Քսանթոսը ուզեց աշխարհի ամենավատ բանը։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Պատմվածքի մեջ ասում են,որ լեզուն լավ բան է, որովհետև լեզվով են հայտնում ուրախությունն ու վիշտը։Իսկ իմ կարծիքով լեզուն լավ բան է,  որովհետև առանց լեզվի եթե օրինակ քեզ վիրավորեն ստիպված կլինես խփելով բան բացատրես,իսկ լեզվով կարող ես բացատրել և հասկացնել։

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Ինչքան լեզու գիտես,այնքան մարդ ես։

Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա։

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:+

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

դեմքերից-եր

առակներով-ներ

տեղեկությունները-ներ

Ենթադրություններ -ներ

ավանդություններ-ներ

աշակերտներ-ներ

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց ,որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան+

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ+

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում: (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Թեսթ 9

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

Ապրիլի 19

1.Նշի՛ր երկու բանորոնցով նկարագրվում է Լիլին

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր  հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

4․Ըստ Դավիթիինչո՞վ էր մեղավոր Լիլինոր գնդակը հարևանի բակն ընկավ

Բարկացրել էր տղաներին։

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրելոր գնդակը վերադարձնի:

Նրանք կոտրել էին հարևանի պատուհանը։

6․Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

Նա կարողացավ անցնել ցանկապատի միջով և բերել գնդակը։

7․ Ինչի՞ց ենք մենք իմանումոր եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց:

Նա որոշեց քրոջը գնդակ խաղալ սովորեցնել։

8․ Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական և 1 պատմողական նախադասություն

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

9․Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ էԱրտագրիր ընդգծված բառերըդատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը:

տաք հա գ ուստ

հմուտ որսորդ

լայն միջ անցք

երկարավիզ ընձուղտ

10.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշանԱրտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար, որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

11.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

12.Արտագրիր նախադասությունըփակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 

Նա տեսավ, որ………դուրս գալիս հայրը մի …….հանդիպեց:

(խանութ, ծանոթ)

Նա տեսավ, որ խանութից դուրս գալիս հայրը մի ծանոթի հանդիպեց: