Մայիսի 29

Բարձունքի հաղթահարման նախագիծ

Նախընտրելի բարձունքը՝ Թռչկանի ջրվեժ

Տեղեկություններ ջրվեժի մասին՝ Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29կմ երկարություն։ Թռչկանը Հայաստանի ամենաբարձր ու ջրառատ ջրվեժներից է։ Բարձրությունը 23, 5 մետր է, իսկ ջրի ծախսը՝ վայրկյանում 1,5տոննա։

Ճամփորդության օրը՝ 31.05 2020

Անհրաժեշտ պարագաներ՝ Ջուր, ուսապարկ, չոր սնունդ, հարմար մարզական հագուստ, արևային գլխարկ, հեռադիտակ, հեռախոս, բարձր ավտոմեքենա

Մայիսի 4

Եկեք ծանոթանանք

Բարև Ձեզ, Ես Դավիթ Պողոսյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Արևելյան դպրոցում, չորրորդ դասարանում։ Սիրում եմ լողալ, շախմատ խաղալ, սպորտով զբաղվել և ճամփորդել։