Մայիսի 6

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

 

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
  2. բուսաբուծություն և անասնապահությունից է  բաղկացաց գյուղատնտեսությունը։
  3. Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ:
  4. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը
  5. սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար
  6. Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ:
  7. :
  8. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
  9. անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիներ բուծելով։
  10. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:լոլիկ և վարունհգ
  11. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
  12. կենդանին կարող է կեր ստանալ բուսաբուծության շնորհիվ։
  13. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:
  14. գյուղատնտեսությունը կարող է բան աճեցնել և վաճառել արդյունաբերությանը։
Մայիսի 5

Շենգավիթ հնավայր

Մենք դասարանով գնացել էինք ճամփորդության և հայտնվել էինք Բրոնզի դարում։

Շենգավիթ թանգարանը գտնվում է Երևանյան լճի մոտ։ Թանգարանում կային  հետաքրքիր իրեր, որոնք մարդիկ օգտագործել են Բրոնզի դարում։ Այնտեղ կային նաև կայծքարեր և կենդանի որսալու համար կար մի քար, որը շրջանաձև էր և մեջտեղում ուներ ծակ,այդ ծակից թել էին կապում և հարվածում կենդանուն։Մեզ ասացին բրիչների մասին, հնում, երբ որ դեռ տրակտոր չի եղել, բրիչոով են հող մշակել։Այնտեղ կար մի քարանձավ, որի մեջ օջախ կար։Եվ մեզ ասացին, որ հնում մոխիրը չեն թափել, այլ լցրել են երեխաների տակ որպեսզի երեխաները ավելի առողջ լինեն։

 

Մարտի 11

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա: Ջուրը գոլորշիանում է և բարձրանում երկինք իսկ երկնքում այն դառնում է քամի,անձրև կարկուտ ձյուն։
  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:
  2. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները:
  3. Քամի,անձրև կարկուտ ձյուն։
  4. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ։
  5. Որ տեղումներ է լինում մեր այգիներն են ջրվում և այլն։
Փետրվարի 4

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:Նրանց անրաժեշտ է մաքուր օդ։
  2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:

Որովհետև օդի կեղտոտություն կապ ունի մարդկաննց առաղջության և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին:

  1. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:

նրանք օդից վերցնում են ածխաթթու գազ  իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար և այդ ընդացքում արտադրում թթվածին։

  1. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչու

ոչ որովհետև նա շարժիչը միացրած թողնելով աղտոտում է օդը

Փետրվարի 4

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Բոլորը շնչում են օդ։
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:

թթվածնից ազոտից և մի փոքր ածխաթթու գազից

  1. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Օդը թափանցիկ է և անհոտ ։

 

 

Դեկտեմբերի 17

Իչով է մարդ լավ ազդում բնության վրա և ինչպես վատ

(վատ)Երկրում շատ մարդիկ ինչ,որ բան ուտելիս թուղթը գցում են գետնին չհասկանալով,որ նրանք ոչնչացնում են բնությունը և այդ թվում նաև իրենց։Կան մարդի,որ ծառն են վնասում բայց չեն հասկանում,որ ծառը իրեց նման մի բնության մաս է։Ճիշտ է ծառը մտածել չգիտի բայց եթե նկատել եք ծառին վնասելուց այդ վնասված մասից ջուր է կաթում բայց իրականում դա ոչ թե ջուր է այլ ծառի արցունքը։

(լավ)Մարդ կարող է պահպանել բնությունը ոչ թե այնպես,որ օրինակ իր կերածը գցի աղբ և մյուսին չասի,որ ինչու գցեցիր դե վերցրու քո գցածը այլ,որ ասի,որ ծառ տնկի մյուս ծառերը ջրի ը այլն։Այսպիսով մարդը կարող է ընամենը իր կերծը լցնի աղբը և կահպանի մեր հայրենիքը իսկ հակառակ դեպքում կվոչնչացնի մեր հայրենիքը։

Դեկտեմբերի 3

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին Հնդկաստանը և Չինաստանը գրավել եվրո­պացիների ուշադրությունը:

Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնում եվրոպացիները դրանք համարում էին հրաշքների և ան­համար հարստությունների երկրներ: Դա է պատճառը, որ, չնայած բազ­մաթիվ դժվարություններին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրա­կանները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան և Չինաստան:

  1. Քեզ ի՞նչ է հայտնի այդ երկրների մասին:

Այդ նպատակով, 13-րդ դարի կեսերին վենետիկցի հայտնի վա­ճառական, ճանապարհորդ Մարկո Պոլոն ուղևորվեց դեպի Արևելք: Այդ ճանապարհորդությունը շատ երկար տևեց, սակայն առանց արտակարգ դժվա­րությունների նա հասավ Չինաստան: Այս­տեղ նա մնաց շուրջ 17 տարի: Այդ տարիների ընթացքում Մարկո Պոլոն կարողացավ լավ ծանոթանալ այդ Երկրի մեծ մասին և նրա հարևան մի քանի երկրներին (Մոնղոլիա, Հնդկաստան): Նա իր «Աշխարհի բազմա­զանության մասին» գրքում բազմաթիվ էջեր է նվիրել Չինաստանի հարստությունների, նրա ոսկով ու թանկարժեք քարերով զար­դարված պալատների, առևտրական խոշոր քաղաքների, բարեկարգ ճանապարհների ու կամուրջների, անգին մետաքսի, չին ժողովրդի զբաղմունքի և կենցաղի նկարագրություններին: Մարկո Պոլոյի գրքում արժեքավոր բազմաթիվ տեղեկություններ են հաղորդվում նաև հայկական Կիլիկիայի և Մեծ Հայքի վերաբերյալ:

 

  1. Քարտեզի վրա նշիր վերը նշված ճանապարհորդների ճանապարհորդության ուղղությունները:
  1. 15-րդ դարում ի՞նչ նոր ճանապարհ հայտնագործվեց դեպի Հնդկաստան:

15-րդ դարում դեպի Հնդկաստան տանող ցամաքային ճանապարհը դառնում է խիստ վտանգավոր, բանի որ թուրքերը ամբողջությամբ նվաճում են Փոքր Ասիա թերակղզին: Նոր անվտանգ ծովային ճանապարհ դեպի Հնդկաստան հայտնագործում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման: Նրա նավերը, շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը հարավից, կտրելով Հնդկական օվկիանոսի ջրերը, 1498թ. հասան Հնդկաստանի ափերը

Նոյեմբերի 26

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հարավային կիսագնդում գոյություն ունի մեծ, ամբողջական ցամաք, քանի որ այն պահում է երկրագնդի հավասա­րակշռությունը:

2․ Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:

Ուշագրավ էր՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին  մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին:  Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի  ջրերով և հայտնագործելով Ավստրալիան։

Սակայն հո­լանդացիները  այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում:

 

  1. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստալիան մյուս մայրցամաքներից տարբերվում է իր հարուստ բուսական և կենդանական աշխարհով։

  1. Օգտվելով քարտեզի մասշտաբից՝ հաշվեք Ավստրալիայի իրական հեռավորությունը Աֆրիկայից:
Հոկտեմբերի 14

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո:

 

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսը  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի,   կենդանիների արքան՝ առյուծը  և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը։

Սեպտեմբերի 30

Մայրցամաքներ և օվկիանոսներ

Լրացնել բաց թողնված բառերը՝

Օվկիանոսները չորսն են՝ Խաղաղ, Հնդկական, Հյուսիսային սառուցյալ և Անտլանտյան օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց    Մագելանը՝  առաջին եվրոպացին, որը կտրել անցել է Խաղաղ  օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է:

 

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային սառուցյալ

օվկիա­նոսն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են մայրցամաքներ: Մայրցամաքները վեցն  են՝ Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Անտարկտիդա, Ավստրալիա: Ամենամեծը Եվրասիան է: Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը՝ Հայաստանը: Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան  է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է: