Մայիսի 26

Ելակոտ ոզնու երազանքը

Լինում է,  չի լինում մի ոզնի է լինում։Այս ոզնին մի փոքրիկ երազանք է ունենում։Նա ուզում էր ելակ ուտել։Ոզնին գնաց ելակների մոտ ելակ ուտելու, բայց երբ նա ուզում էր արդեն ուտել ելակը հանկարծ իր վրա մի խորհամանկ գայլ հարձակվեց, և հետո ոզնին հասկացավ, որ ելակը գայլինն էր և տխուր եկավ իր բնի մոտ։ Հանկարծ տեսավ, որ իր ամբողջ բույնն ելակ է, նա մոտեցավ  և սկսեց ուտել ելակները։Դրանից մի քանի օր հետո  մի գայլ եկավ և նա ելակ ուզեց ոզնուց, բայց ոզնին չտվեց, որովհետև նա պարզեց,որ դա այն  գայլն էր որը մի քանի օր առաջ իրեն ելակ չեր տվել։Հիմա կհարցնեք, բայց նա ելակ  ունե՞ր, ինչու՞ ոզնուց ուզեց, հիմա կպատասխանեմ, որովհետև նրա մոտից գողացել էին իր ելակները։

Ապրիլի 19

Ծիածանոտ բազմոցը

Մի անգամ, երբ եկավ անձրև և հետո ծագեց արևը, երկնքում հայտնվեց ծիածան։Մարդիկ պատուհանը բաց էին թողել և տնից դուրս էին եկել։Երբ ծագել էր ծիածանը,իր գույները գցել էր բազմոցի վրա և ինչ-որ հրաշքով բազմոցը դարձել էր յոթ վառ գույներով։Երբ մարդիկ վերադարձան և տեսան ծիածանը ներկել է բազմոցը իր գույներով զարմանքից քարացան և որոշեցին բազմոցի անունը դնել ծիածանոտ բազմոց։