Մայիսի 27

May
Բայերը դրեք համապատասխան ժամանակաձևով՝ ներկա անորոշ /Present Tense/, ներկա շարունակական /Present Continuous/ , անցյալ ՝/Past Tense/ ապառնի՝ /Future Tense/
I  drinked water last night.

He ……drives to work every day.

She is not drinking tea now.

We ate apples/ late yesterday.

They are reading at the moment.

They used this computer last night.

He watches TV a lot every day.

We are watching TV now.

She catchs a cold every winter.

She will stay here tomorrow.

He is dance very well.

They will play cards this evening.

Գրեք ածականի համեմատության աստիճանը, ընտրեք ճիշտ տարբերակը:
He is ……the richer…….than his brother. /rich, richer, the richest/

She is too…intelligent………to be taught. /intelligent, more intelligent, the most intelligent/

I am …cleverer….than my sister./ clever, cleverer, the cleverest/

He is much …bettter….now. /good, better, the best/

Jane was the …the best…player of the two./ good, better, the best/

Your car is …faster…..than my car. /fast, faster, the fastest/

Մայիսի 27

Մայիսի 25

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը ագարակն է չնայած, որ էլ չեմ գնում ագարակ։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Գագիկ մանուկյանը ,Մարկ խաչատրյանը,

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Սովորող սովորեցնող։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Բարոն Մյունհաուզենի արկածները,Շառլ Պերո Հեքիաթներ,Ալիսը հրաշքների աշխարհում և էլի մի քանի գիրք։

 

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ես իմ անուշ Հայաստանին։

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Մաթեմաթիկան, քանի որ իմ ընտրած մասնագիտությունը ծրագրավորումն է որը կապ ունի մաթեմաթիկայի հետ և նաև ես շատ եմ սիրում մաթեմաթիկան։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Անգլերենին

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Ես անհաջող մեկ կամ երկու նյութ ունեմ

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ես մասսնակցել եմ շատ ճամփորդությունների որոնցից ամենահետաքրքիրը իմ կարծիքով դեպի Մատենադարան  ճամփորդությունն է։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ ամենասիրած օրը դա այն օրն էր, որ շախմատի մրցում եղավ դպրոցում և ես գրավեցի առաջին տեղ։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

ես չսիրած օր չեմ ունեցել։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

ճամփորդություն դեպի մատենադարան, Քանի որ շատ բաներ իմացանք։։Հղումը չեմ կարողանում կցել։

 

 

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Անեհետաքրքիր նյութեր կան մի քանի առաջադրանք։

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Լավ Ռուսերեն կսովորեմ

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Գիտելիք ստանալու համար։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Եղել է, որ նեղացած լինես դասարանցիներից,ինչու՞

Մայիսի 26

Իմ բլոգը

Մայիսի 24

Իմ բլոգը

  • Ներկայացրու բլոգդ
  • Եա Դավիթ Պողոսյանն եմ, արդեն տեղափոխվում եմ հինգերորդ դասարան Բլոգս բացվել է 2020թվականի մայիսին,բլոգավարությունը սկսել եմ մայիսի 4-ին։
  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա: Մայիսի 4-ին<< Եկեք ծանոթանանք>>
  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու:
  • Արդյոք բլոգդ համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ինչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։Ոչ չի համապատասխանում 1)ես 4-2դասարան եմ բայց նշված է, որ ես 3-2 դասարան եմ:2)Միայն նշված է անունս աազգանունս չկա։3)Իմ դասընկերների բլոգների հասցեները չունեմ։
  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:
  • Աննա Դանիելյանի բլոգը, քանի որ նա շատ է ճամփորդում և ունի շատ պատումներ ճամփորդության մասին։
  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ինձ Դուր է գալիս իմբլոգը, փոփոխություն եերևի չեի ոանի։

Մայիսի 25

Մաթեմաթիկա

  1. Գտի՛ր նշված թվի մասը
     35-ի 3/7 մասը=15
     420-ի 5/6 մասը=350
     180-ի 5/9 մասը=100
     2000-ի 9/10 մասը=1800
     140-ի 5/7 մասը=100
     100-ի 5/5 մասը=100
  2. Հաշվի՛ր
     415 կգ-ի 2/5 մասը=166կգ
     480 դրամի 5/6 մասը=400դր
     18ժ-ի 2/3 մասը=12ժ
     320 լ-ի 6/8 մասը=240լ
     510 մ 2 -ու 2/17 մասը=60մ
     480 կմ-ի 5/16 մասը=150կմ
  3. Երկու պարկում կար 124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի
    մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ
    շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում ։
  4. 124-4-4=116կգ
  5. 116:2=58կգ
  6. 58+8=66կգ
  7. Երկու արկղում կա 74կգ խնձոր։ Երբ |-ից 3կգ լցրին ||- ի մեջ, ապա արկղերում
    խնձորների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում
    նախքան տեղափոխությունները։
  8. 74-2×3=68կգ
  9. 68:2=34կգ
  10. 34+6=40կգ
  11. Երկու խմբում կային 150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի
  12. տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների քանակները հավասարվեցին։
    Քանի՞ուսանող կար յուրաքանչյուր
    խմբում։
  13. 150-2×10=130ուսանող
  14. 130:2=65ուսանող
  15. 65+20=85ուսանող
  16. Երկու պահեստներում կար 540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին ||
    պահեստ, պահեստներում ալյուրների քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ
    ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
  17. 540-2×20=500պարկ
  18. 500:2=250պարկ
  19. 250+40=290պարկ
Մայիսի 25

Ընտրությամբ գործունեություն

1․Մեքենան առաջին օրն անցել է 115 կմ, երկրորդ օրը՝ 15 կմ-ով ավելի։ Երրորդ օրը մեքենան անցել է 10 կմ-ով ավելի քան առաջին երկու օրերում։ Ընդամենը քանի՞ կիլոմետր է անցել մեքենան երեք օրում։

1)115+15=130

2)130+115=245

3)245+10=255

4)245+255=500

2․ Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են 12 միանման թիկնոց։ Քանի՞ մետր գործվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար։

36:12=3

15×3=45

3․ Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որոնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։

1)16×56-837=59

4․ Աղջիկը 2 տարեկան է։ Հայրը նրանից մեծ է 30 տարով։ Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից։ Հայրն աղջկանից քանի՞ անգամ  մեծ կլինի 4 տարի անց։

32:2=16անգ

2+4=6

32+4=36

36:6=6անգ

5․ Երկու տուփում միասին կա 37 մատիտ: Պարզել, թե որքա՞ն մատիտ կա տուփերից յուրաքանչյուրում, եթե հայտնի է, որ առաջին տուփում կա երկրորդ տուփի մատիտների քանակի կեսից 4-ով ավելի մատիտ:

37-4=33

2+1=3

33:3=11

11+4=15

37-15=22

6․ Ռոբերտը մտապահել է 4 թիվ, որոնց գումարը  99 է։ Բանից պարզվում է, որ եթե այդ թվերից մեկը փոքրացնեն 2-ով, մյուսը մեծացնեն 2-ով, երրորդը փոքրացնեն 2 անգամ, իսկ չորրորդը մեծացնեն 2 անգամ, ապա ստացված բնական թվերի գումարը միևնույնն է կմնա 99։ Ի՞նչ թվեր կարող էր մտապահած լինել Ռոբերտը։

42,21,19,17

7.  2012 թվի թվանշանների գումարը հավասար է 5-ի։ Գտնի՛ր այդ թվանշանների արտադրյալը։

0

8.Քանի՞ լոլիկ է կշռում մեկ գազարը:

Screenshot_15

2

9.Գտնել երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների գումարը հավասար է 12:

39,48,57,66,75,84,93

10. Տրված է ուղղանկյուն, որի  պարագիծը 32սմ է։ Գտնել այդ ուղղանկյան երկարությունը, եթե լայնությունը 5սմ է։

32-5X2=22

22:2=11

11. Գրքից պոկվել են որոշ թվով իրար հաջորդող թերթեր: Պոկված թերթերից առաջին էջի համարը 213 է, իսկ վերջին էջինը` 312: Քանի՞ թերթ է պոկվել գրքից

312-213=99

 

Մայիսի 23

Երրորդ ուսումնական շրջանի ափոփում:

Երրորդ ուսումնական շրջանի ափոփում:

Յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակում է հետևյալ կետերով գրառում:

Բլոգում մաթեմատիկա բաժնի հղում

Քանի՞ ֆլեշմոբի է մասնկացել——4

Ինչքա՞ն է գնահատում իր գիտելիքները և աշխատանքը երրորդ ուսումնական շրջանում—-9

Մայիսի 23

Ընտրությամբ գործունեություն

1. Հողամասում ցանված էր 120կգ եգիպտացորեն։ Կարտոֆիլ ցանել էին եգիպտացորենից 5 անգամ պակաս, իսկ ցորեն՝ 3 անգամ պակաս, քան կարտոֆիլն ու եգիպտացորենը միասին։ Ինչքա՞ն ցորեն էր ցանված հողամասում։

1)120:5=24կգ կարտոոֆիլ

2)24+120=144կգկարտոֆիլ+եգիպտացորեն

3)144:3=48կգ ցորեն

 

2․ Երեք գրադարակներում դրված են համապատասխանաբար 42, 26 և 37 գիրք։ Առաջին գրադարակից 7 գիրք տեղափոխել են երկրորդը։ Քանի՞ գիրք պետք է երկրորդ գրադարակը տեղափոխել երրորդից, որպեսզի երեք գրադարակներում հավասար քանակներով գրքեր լինեն։

42-7=35

26+7=33

35-33=2

3. Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3 կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։

1)24:3=8աման 1-ի համար

2)25-8=17

3)17×3=51կգ

 

4. 2 գյուղացի 4 ժամում միասին հավաքում են 64 կգ խնձոր: Քանի՞ ժամում կհավաքեն 96 կգ խնձորը, եթե այգում միաժամանակ աշխատեն 4 գյուղացիներ:

1)64:4=16

2)16:2=8կգ

3)4×8=32կգ

4)96:32=3ժամում

5. “Ներկիր ինքդ” ալբոմն արժե 1390 դրամ։ Շողերի մայրիկը ցանկանում է վճարել մանրադրամներով։ Ո՞ր մանրադրամներից որքան պետք է վերցնի, որպեսզի մանրադրամների քանակը լինի նվազագույնը։

Հայաստանում կան հետևյալ մանրադրամները․ 10դր, 20դր, 50դր, 100դր, 200դր և 500դր։

2-500
1-200
1-100
1-50
2-20

6. 

Պատկերիր ուղիղ։

Տարեք ուղիղ և նրա վրա նշեք 3 կետ։ Քանի՞ հատված է ստացվում ուղղի վրա։

3

Պատկերիր ուղղի վրա գտնվող 3 կետ և չգտնվող 1 կետ։ Յուրաքանչյուր երկու կետով տարեք ուղիղ։ Քանի՞ ուղիղ է ստացվում։

5

Պատկերիր երեք ուղիղ այնպես, որ նրանք հատվեն 1 կետում

 

Նկարում պատկերված է ուղիղ և նրա վրա նշված են A, B, C և D կետերը։ Գրեք բոլոր այն հատվածները, որոնց վրա գտնվում է C կետը։

Screenshot_1

AC,BC,CD

 

Մայիսի 20

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ
Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
3
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
4
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։
Առաջին ավարտ
Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
5
– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։
Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
6
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։
Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

4)Վերջաբան

Գնաց գնաց ու հանկարծ հանդիպեց մի մեղվաբուծի, որի դիմաց մի մեղու էր սատկած ընկած։

Զինվորը սկսեց թմբկահարել  մեղվաբուծը հոգնեց և ասաց հերիք է։Թմբկահարը շարունակեց նվագել, երբ հանկարծ հայտնվեց այն պառավը որը կախարդել էր թմբուկը։

և պարզվեց,որ մեղվաբուծը նրա տղան է։և ոչ թե նա էր սատկացրել մեղվին այլ մեղուն կծել ու սատկել էր։Պառավը հանեց կախարդանք և զինվոր շարունակեց ճչանապարհը և հանկարծ հանդիպաց այն նույն երեք ավազակներին սկսեց նվագել սակայն արդյունք չունեցավ և ավազակները ձեռքից վերցրեցին թմբուկը։Եվ նա սկսեց տխուր -տխուր

շարունակել ճանապարհը։