Մայիսի 30

Բլոգի դիտարկում

Ես դիտարկեցի Արևելյան դպրոցի 3-2 դասարանի Նատալի Զաքարյանի բլոգը նա ունի 6բաժին իր բլոգում,բաժիններն են Հորինուկ, Ձմեռային ուսումնական ճանբար, մայրենի,ռուսերեն,մաթեմաթիկա և ճանփորդություն։

Վերջին նյութը Նատալին թողարկել է մայիսի26-ին Ելակոտ ոզնու երազանքը վերնագրով։ Նատալիի թողարկած նյութերից ինձ ամենաշատը դուր եկավ Արևոտ փիղը խաղում էր։ Նյութը։Նատալին ունի իր բլոգում 34նյութ։

 

Մայիսի 26

Ելակոտ ոզնու երազանքը

Լինում է,  չի լինում մի ոզնի է լինում։Այս ոզնին մի փոքրիկ երազանք է ունենում։Նա ուզում էր ելակ ուտել։Ոզնին գնաց ելակների մոտ ելակ ուտելու, բայց երբ նա ուզում էր արդեն ուտել ելակը հանկարծ իր վրա մի խորհամանկ գայլ հարձակվեց, և հետո ոզնին հասկացավ, որ ելակը գայլինն էր և տխուր եկավ իր բնի մոտ։ Հանկարծ տեսավ, որ իր ամբողջ բույնն ելակ է, նա մոտեցավ  և սկսեց ուտել ելակները։Դրանից մի քանի օր հետո  մի գայլ եկավ և նա ելակ ուզեց ոզնուց, բայց ոզնին չտվեց, որովհետև նա պարզեց,որ դա այն  գայլն էր որը մի քանի օր առաջ իրեն ելակ չեր տվել։Հիմա կհարցնեք, բայց նա ելակ  ունե՞ր, ինչու՞ ոզնուց ուզեց, հիմա կպատասխանեմ, որովհետև նրա մոտից գողացել էին իր ելակները։

Մայիսի 23

Մի հետաքրքիր օր

Ուրբաթ օրը ես իմ ընկերների հետ գնացել էի Աստվածընկալ վանքի ձոր՝ տոնելու Համբարձման տոնը։ Մենք Համբարձման տոնին վիճակ հանեցինք, երգեցինք տոնին նվիրված երգեր , խաղացինք աղջիկ փախցնոցի, վազոցի-բռնոցի և ճաշեցինք։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և վերադարձանք դպրոց։  Նկարվեցինք Արայի լեռան մոտ։ Այնտեղի բնությունն այնքան վառ գույներ ուներ, որ մարդու աչք էր ծակում։ Ես շատ կուզենայի, որ այդ օրը կրկնվեր։

Մայիսի 18

Արևոտ փիղը խաղում էր

Մի օր երբ փիղը խաղում էր իր ընկերների հետ ծագեց շատ ուժեղ արև։ Արևն այնպես ուժեղ էր, որ փիղը դարձել էր դեղին, որովհետև փիղը խաղում էր արևի տակ։ Փղի ընկերներին ոչինչ չէր եղել, որովհետև նրանք արևի տակ չէին։ Փիղը տխրեց, որովհետև երբ նա դարձավ դեղին իր ընկերները սկսեցին իր հետ չշփվել և փղին անվանեցին արևոտ փիղը։

Մայիսի 13

Բարի բուրավետ վարդը

Դաշտերում՛ուր ապրում էին գույնզգույն ծաղիկները,որտեղ ծաղկից  ծաղիկ էին թռչում ժրաջան մեղուները,բոլոր ծաղիկներն իրար նման էին։Բայց մի ծաղիկ կար,որը տարբերվում էր մյուսներից։Նա վարդն է,որի վրայից մեղուները ամենաքիչ նեկտարն էին հավաքում, որովհետև վարդը այնպիսի ուժեղ բուրմունք ուներ,որ մեղուները չէին կարողանում  հավաքել շատ նեկտար։Ճիշտ է մեղուները վարդից հավաքում են ամենաքիչ նեկտարը, բայց վարդից հավաքած այդ քիչ նեկտարով մեղուները ավելի  շատ մեղր էին պատրաստում, քան դաշտի բոլոր ծաղիկներից հավաքած նեկտարով։Երբ մեղուները գալիս էին դաշտ, վարդից նեկտար հավաքելու, վարդը իր փշերը կախում էր, որ հանկարծ մեղուներին չծակի,իսկ երբ մեղուները վարդից հավաքում  էին նեկտարը և գնում, վարդը իր փշերը նորից ձգում էր։

Մայիսի 11

Իմ մանկության արկածներից

Ես շատ փոքր էի, երբ իմ մորեղբայրն ինձ սկսել էր սովորեցնել շախմատի քայլերը: Մի օր, երբ ես արդեն լավ էի շախմատ խաղում, իմ մորեղբոր ընկերն եկավ մեր տուն։  Նա եկավ և սկսեց ինձ հետ շախմատ խաղալ և ասաց,որ ես շատ լավ եմ խաղում շախմատ։ Ես նրան հաղթեցի։ Հաջորդ օրը նա կրկին եկավ, որ ինձ հաղթի և նորից ես հաղթեցի։ Մորեղբորս մյուս ընկերն իմացավ այս մասին և ինձ ուղարկեց Շախմատի ակադեմիա։ Ես սկսեցի շատ լավ խաղալ շախմատ ես սկսեցի շատ խնդիրներ լուծել շախմատի և վերցրեցի 4րդ և 3րդ կարգ և հիմա պայքարում եմ երկրորդ կարգի համար։

Մայիսի 9

Ամպոտ կոշիկի և արևոտ պայուսակի ճանփորդոությունը

Մի օր ծագեց պայծառ արև,բայց հետո եկավ ուժեղ անձրև և հետո ամպերը սևացան, տղան իր  պայուսակը դրել էր պատուհանի մոտ,տղայի հայրիկը իր կոշիկն էր դրել պատուհանի մոտ,երբ արևի ծագելուց հետո ամպերը սևացան,արևը իր շողքը գցեց պայուսակի վրա և պայուսակը դարձավ շատ պայծառ  իսկ կոշիկըշագանակագույնից դարձավ սև,որովհետև ուղիղ ամպի տակ կոշիկն էր։

Մայիսի 6

Մեղուների մասին

Համացանցից առանձնացրու 5 փաստ մեղվի մասին և հրապարակի՛ր բլոգումդ։

  1. Մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է։
  2. Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։
  3. Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կմ հեռավորությունից։
  4. Մեղուներն ունեն պահակներ, որոնք չեն թողնում , որ ուրիշ մեղուներ մտնեն իրենց փեթակ։
  5. Մեղուները չունեն լեզու և խոսում են մարմնի շարժումներով։
Մայիսի 5

Ագարակում

Այսօր ես իմ դասարանցիների հետ այցելել եմ մեր դպրոցի ագարակ մեղուների մասին տեղեկություններ իմանալու։Այնտեղ մենք հագանք այնպիսի շորեր,որ մեղուները մեզ չխայթեն և խմբերով մոտեցանք և տեսանք մեղուների թագուհուն իմացանք,որ թագուհին իր բնից ոչ մի տեղ չի գնում։Ես իմացա,որ մեղուներին շատ է դուր  գալիս ծուխը։ Ընկեր Արմինեն մեղվին պահեց նույնիսկ իր ձեռքի ափում:Ինձ շատ դուր եկավ մեղուները։

Մայիսի 4

ի՞նչ կլիներ

Եթե հսկա լինեի,որ քայլեի աշխարհը կշարժվեր։

Եթե մրջյունները մարդկանցից մեծ լինեին,մրջյունները մարդկանց կտրորեն,որովհետև հիմա մարդիկ են տրորում մրջյուներին։

Եթե  տները ծառերից կախված լինեին,որ քամի լիներ ծառերի ճյուղերի հետ տները կշարժվեին։

Եթե ծաղիկները հողին կպած չլինեին,ծաղիկները մարդիկ չեին ջրի և ծաղիկները կչորանային։

Եթե պաղպաղակները դաշտում աճեին,պաղպաղակները կհալվեին։