Հունիսի 10

Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

 

Մրջյուն

 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

 

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

 

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

 

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

 

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

 

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

 

 

Առաջադրանք

Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է: Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կռվելու:          +1

Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում: Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:  +1

 

  1. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:
  2. Նրանք թագուհուն ուտելիք են բերում։+1
  3. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:+
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:     +1
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ +        +1
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
  2. Իմացա, որ մրջյունները ամենաուժեղ միջատներն են,
  3. և նրանք իրենց թշնամու մոտից բերում են իրենց ձվերը, և այդ ձվից դուրս եկած մրջյունին դարձնում են իրենց ստրուկը։+1
  4. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    ——— Մրջյունները —- երեխաներին ——,
    —— ընկերներին ————,+0,75
    ———- ձվերն ———,
    ——————:
  5. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    ______խնամում___են_________________խնամել
    _______բաժանում են___________________բաժանել+1
  6. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    _______աշխատասեր________________
    _______________փոքր___________+1
  7. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,+
  • թիվ,
  • հատկանիշ,+1
  • գործողություն:
  •                                                                      Ստանում եմ 9,75 միավոր
Հունիսի 8

Շախմատային պատերազմներ

Մի օր Հայկը և Բելը որոշեցին շախմատ խաղալ, ու հանկարծ հենց այն պահին,երբ ուզում էին սկսել խաղը, ամեն ինչ իրական դարձավ։Բելը սպիտակներով էր և նա սկսեց զինվորը մեկ քայլ առաջ գալուց,իսկ Հայկը մի քանի զինվոր տարավ առաջ, որոնցից մի քանիսը ձիերով էին,իսկ մյուս զինվորներին հրամայեց տանել թագուհուն մի այլ երկիր՝ օվկիանոսը անցնելով նավակներով։Եվ մի փոքրիկ խաղը, որը վերածվեց իրական պատերազմի, ավարտվեց Հայկի և Հայկի զորքի հաղթանակով, քանի որ Բելը մինչև իր զորքին հատ- հատ առաջ բերեց, Հայկի զորքը  բոլորին ջարդ ու փշուր անելով՝ հասավ հաղթանակի։

Հունիսի 4

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

 

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
   
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար:

 

 

Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ նախշերի օգնությամբ
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Օրվա մեծ մասն ընձուխտն  անցկացնում է կանգնած

 

  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

 

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա․․․հագեցնում է իր ծարավը։

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,․․․․․նա իրենց ձագն է թե ոչ։

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

 

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

 

 

 

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ -գնաց։

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
  2. Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի

 

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

6-վեց

11-տասնմեկ

50-հիսուն

55-հիսունհինգ

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

Յուրահատուկ-աննման, հատուկ

Վեճեր-կռիվներ

Նվազել-պակասել

 

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
մարդ Ընձուղտ փոքրիկ
ձայն մանկապարտեզ անխնա
բույս   հյութեղ
ջուր    
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

գեղեցիկ․․․․ այգի

․․բարի․․․ կենդանի

․մեծ․․ ընձուղտ

․խելացի․․ մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։
  2. Զվարճալի-տխուր
  3. Սուր-բութ
  4. Ամուր-թույլ
  5. Երկար-կարճ
  6. Անխնա-խնամքով

 

  1. Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

 

  1. Կրակի հետ խաղալ-վտանգավոր բանով զբաղվել

 

  1. Ձեռք քաշել-հրաժարվել

 

  1. <<Կրակն ընկնել>>

 

  1. <<Ոսկի ձեռքեր ունենալ>>

 

 

Հունիսի 4

Ուղտը

 

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

 

 

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը սնվում է ամեն ինչով
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Նրա սապատներում ճարպեր են կուտակված, որի արդյունքում նա կարողանում է կարգավորել իր մարմնի ջերմաստիճանը։
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …նա միանգամից կարող է շատ շատ բաներ ուտել

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ․․․ ինքը չկամենա դա անել

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

 

Ուղտը մոտիկ է արածում,    բայց հեռուն է տեսնում։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

 

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։
  2. Առաջին,երկու,երեք,հինգ,չորս
  3. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։
  4. Շիկացած-կարմրած
  5. Գեղեցիկ- սիրուն
  6. Հարվածել-խփել
  7. Տապից-շոգից
  8. Բարկություն-զայրույթ
  9. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
ուղտ միասապատ միասապատ
բուրդ ուղտափուշ ուղտափուշ
ավազ երկսապատ անտարբեր
Բարձրություն

Փշոտ

Տհաճ

միջազգային

 

  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

փափուկ․․․․ բուրդ

բարի․․․․․ կենդանի

լավ․․․ ուղտ

․ամպամած․․ եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։
  2. Հաստ-բարակ
  3. Հեշտ-դժվար
  4. Կոշտ-փափուկ
  5. Երկար-կարճ
  6. Ցուրտ-շոգ
  7. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։
  8. Հարցական- Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:
  9. Պատմողական- Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: