Մարտի 30

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Կարդա առակը, որոշիր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին:-պատմողական

Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:-պատմողական

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:-հրամայական

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:-հարցական

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:-պատմողական

 

Կազմիր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն։

հրամայական-Դու պետք է  կատարես առաջադրանքները։ Հեռու գնա։

հարցական-Այսօր ի՞նչ օր է։Ժամը քանի՞սն է։

բացականչան-Ուռա՝ այսօր հանգստյան օր է։Ի՛նչ գեղեցիկ բնություն է։

պատմողական-Մի օր ես շախմատ խաղալ սովորեցի։Մի անգամ ես մի 7գլխանի դև տեսա։

 

 


Posted 30 Մարտի, 2022 by blogpoghosyandavitmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*