Սեպտեմբերի 28

Ես իմ անուշ Հայաստանի

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

ողբանվագ- տխուր

հազարամյա-հին

յար-սիրելի

լուսե-լուսավոր

  1. ողբանվագ, անհյուրընկալ, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

ողբանվագ-ողբ+ա+նվագ բարդ բառ

անհյուրընկալ-ան+հյուր+ընկալ բարդածանցավոր բառ

լուսապսակ-լուս+ա+պսակ բարդ բառ

  1. արնանման, հնամյա բառերի հնչյունափոխված արմատները վերականգնիր:

արնանման-արյուն

հնամյա-հին

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

 

նաիրյան-յան հայաստանյան, ամերիկյան

անհյուրընկալ- ան անտուն

անհաս-ան անհետաքրքիր

հնամյա-յա համարյա

հազարամյա-յա ամենօրյա

  1. Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:

Ճերմակ գագաթ-սպիտակ բարձունք

հազրամյա քար- հին քար

  1. Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:

Նկարի հեղինակը Մարտիրոս Սարյանն է։ Նա մեծ հայ գեղանկարիչ է և շատ է սիրել նկարել Հայաստանը և դիմանկարներ։

 


Posted 28 Սեպտեմբերի, 2021 by blogpoghosyandavitmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*